Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը արժույթի դենոմինացիայի մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է Իրանի նախագահի աշխատակազմը։
«Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 123-րդ հոդվածի իրականացման նպատակով Մասուդ Փեզեշքիանը Կենտրոնական բանկին տեղեկացրել է ԿԲ մասին օրենքի 58-րդ հոդվածի (ա) կետի փոփոխության ուժի մեջ մտնելու մասին (որը նախատեսում է ազգային արժույթի դենոմինացիա-խմբ.)», - ասվում է վարչակազմի հայտարարության մեջ:
Ազգային արժույթը, նախաձեռնության ավելի վաղ հրապարակված տեքստի համաձայն, նախկինի պես կմնա ռիալը։ Թումանը՝ ոչ պաշտոնական, բայց տարածված արժույթը, որպես ազգային արժույթ սահմանելու առաջարկները աջակցություն չեն ստացել։ Ռիալը կազմված կլինի 100 կերանից՝ ավելի փոքր միավորից, որը կրում է 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Իրանում օգտագործվող ազգային արժույթի պատմական անվանումը։ Խորհրդարանի կողմից հաստատված արժույթին աստիճանական անցումը կտևի երեք տարի, որի ընթացքում թույլատրվելու են ինչպես հին, այնպես էլ նոր թղթադրամները։
Իրանը վերանվանում է իր արժույթը բարձր գնաճի (ըստ Կենտրոնական բանկի կառավարիչ Մոհամմադ Ֆարզինի՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38.9%-ի) և ռիալի արագ թուլացման պայմաններում: 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրանական ռիալը դոլարի նկատմամբ հասել էր ռեկորդային ցածր մակարդակի. մեկ դոլարը, ոչ պաշտոնական փոխարժեքով, արժեր մոտավորապես 1.17 միլիոն ռիալ: