Հայաստանն ու Ղազախստանը տասնյակից ավելի պայմանագրեր են ստորագրելու
Նոյեմբերի 21, 2025

Հայաստանն ու Ղազախստանը տասնյակից ավելի պայմանագրեր են ստորագրելու

By Նոյեմբերի 21, 2025 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրները ստորագրելու են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական հարցերին առնչվող մասը բավական կարևոր նշանակություն է ունենալու։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է Ղազախստանից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում եղած լոգիստիկ լուծումները վկայում են այն մասին, որ կա գործակցության մեծ ներուժ։ «Տրանզիտ ներուժը շատ մեծ է և պետք է դա օգտագործվի տնտեսվարողների կողմից։ Փորձելու ենք խթան ապահովել, որ դա տեղի ունենա։ Եթե կա այլընտրանքային ուղի, որով հնարավոր է նոր լոգիստիկ լուծումներ գտնել, ապա դա պետք է արվի։ Այսօր միջազգային առևտրում կարևոր նշանակություն ունեն լոգիստիկ ծախսերը։ Այդ իմաստով Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս»,-ասաց Մհեր Գրիգորյանը։ 

Փոխվարչապետն ընդգծեց, որ լոգիստիկ նոր լուծումներն անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են թողնում եղած շուկայի գների վրա։ Դա առնվազն զսպում է գների աճը։ Անդրադառնալով TRIPP-ի, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին` Մհեր Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս ընդգծել է` դրանք տարածաշրջանային շատ լուրջ նշանակություն ունեն։ «Երբ մենք այդ նախագծերն ավարտին հասցնենք, կզգաք, թե տարածաշրջանում ինչ ադապտացիաներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով։ Անհնարին է, որ լոգիստիկ մեծ նշանակություն չունենա Խաղաղության խաչմերուկը ռեգիոնալ իմաստով»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ ղազախ գործընկերների հետ հանդիպման օրակարգում առանցքային են լինելու լոգիստիկ ու առևտրային հարցերը։ Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ Խաղաղության խաչմերուկի շահառու կլինի նաև Ղազախստանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025 11:41

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինացի զինվորականները պետք է զենքը վայր դնելու և գերի հանձնվելու հնարավորություն ունենան. Պուտին

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի՝ չնայած այդ հարցի շուրջ կասկածողների․ Սպիտակ տուն

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մեծացել է

ԱՄՆ-ն հավասարապես աշխատել է Մոսկվայի և Կիևի հետ՝ հակամարտության ավարտի ծրագիրը կազմելու համար. Սպիտակ տուն

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության, բայց այն պետք է լինի հավասարակշռված. Իրանի ԱԳՆ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու

Աստանայում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը

ՀՀ պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել է մորեխների տարածաշրջանային կառավարման աշխատաժողովին

Հայաստանն ու Ղազախստանը տասնյակից ավելի պայմանագրեր են ստորագրելու

Երբ Զելենսկին կստորագրի խաղաղ ծրագիրը․ FT

Հայտնի է նոր «Միսս Տիեզերքը»

Երևանը Չինաստանում 45 նոր տրոլեյբուս է գնել

Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Երկու հսկայական առեղծված 2900 կմ խորության վրա. Երկրի ընդերքում հայտնաբերվել են մագմայի հնագույն օվկիանոսի հետքերը և մոլորակի միջուկի «ստորագրությունը»

Ռուսաստանը մեծացրել է չինական բեռնատարների գնումը