ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կստորագրի խաղաղ ծրագիրը Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնում է The Financial Times-ը։
«ԱՄՆ-ի ծրագրի համաձայն՝ մինչ այդ ժամկետն ուկրաինայի առաջնորդը կստորագրի համաձայնագիրը, ամսվա վերջին այն կներկայացվի Մոսկվայում, իսկ դեկտեմբերի սկզբին հակամարտության կարգավորման ողջ գործընթացը կավարտվի», - հայտնել է պարբերականը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին, որոնք ցանկացել են անանուն մնալ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ այդ ժամկետների պահպանումը քիչ հավանական է, քանի որ Զելենսկու գրասենյակը պլանի մի քանի կետեր համարել է «Կիևի համար հստակ կարմիր գծեր»: Այդ պատճառով ուկրաինական կողմն աշխատում է Վաշինգտոնին հակընդդեմ առաջարկների ցանկի վրա։