Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետերից մեկը։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, գլխավոր օպերատիվ վարչության և «Արևմուտք» և «Հարավ» խմբավորումների հրամանատարների հետ։ Նա լսել է Կոնստանտինովկայի և Կրամատորսկի ուղղությամբ, ինչպես նաև Կուպյանսկի շրջակայքում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցները։
«Խմբավորման գրոհային ստորաբաժանումները հաջողությամբ առաջ են շարժվում Վոլչանսկի հարավ-արևելյան հատվածում։ Այսօրվա դրությամբ ազատագրված է քաղաքի տարածքի ավելի քան 80%-ը։ «Արևմուտք» խմբավորման միավորումներն ազատագրել են Կուպյանսկ քաղաքը և շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները, որոնք շրջափակման մեջ են Օսկոլ գետի ձախ ափին»,- հայտարարել է Գերասիմովը Պուտինին զեկույցի ընթացքում: