Որքան է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների մնալու առավելագույն ժամկետը
Նոյեմբերի 21, 2025

Որքան է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների մնալու առավելագույն ժամկետը

By Նոյեմբերի 21, 2025 1

Հայաստանի Հանրապետության տարածքում Վրաստանի քաղաքացիների մնալու առավելագույն ժամկետի հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա է։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զանգել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության թեժ գիծ՝ այս թեմայով ճշգրիտ տեղեկություն ստանալու համար։ 

ԱԳՆ-ից հայտնեցին, որ առանց վիզայի ռեժիմով Հայաստան մուտք գործող Վրաստանի քաղաքացիները կարող են մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր մեկ տարվա ընթացքում, եթե չունեն ՀՀ-ում մնալու կարգավիճակ շնորհող փաստաթուղթ (աշխատանքի իրավունք, սոց․ քարտ և այլն)։

Վրաստանի ԱԳ նախարարության պնդմամբ՝ երբեք չի եղել, որ Վրաստանի քաղաքացիները ՀՀ-ում մնան մեկ տարի, թեև մեր զրուցակից քաղաքացիները, որոնք ուսման կամ աշխատանքի նպատակով ՀՀ-ում են բնակվում, ասում են՝ նախկինում առանց խնդիր մնացել են մինչև մեկ տարի։

ՀՀ ԱԳ նախարարության կայքում տեղադրված տեղեկության համաձայն, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածք կարող են մուտք գործել ինչպես անձնագրով, այնպես էլ ID քարտով և մնալ ՀՀ-ում 180 օր մեկ տարվա ընթացքում։ Հատկանշական է, որ քաղաքացու անձնագիրը (ID քարտը) պետք է լինի վավեր ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացքում։

Վերոնշյալ հարցերը կարգավորվում են ըստ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների և Վրաստանում «Վրաստանի քաղաքացու անձնագիր ունեցողների համար արտասահման առանց վիզայի ճանապարհորդության վերաբերյալ» հրամանների։

Aliq.ge

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ ներկայացուցիչները չեն աշխատել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի շուրջ. Կայա Կալաս

Սահմանային «ամրոցները» կառուցում են այլազգիները․ «Հրապարակ»

Զելենսկին պատրաստ է աշխատել ամերիկյան առաջարկի շուրջ՝ ուղղված ՌԴ-ի հետ պատերազմի ավարտին

Ինչ կտա Հայաստանին Սև ծովի հատակով ինտերնետ մալուխի անցկացման նախագիծը

Որքան է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների մնալու առավելագույն ժամկետը

Հակոբ Արշակյանը հրաժարվել է հաջորդ ընտրություններում ցուցակում ներգրավվելուց․ «Իրավունք»

Հավաք համալիրում. բացակաները չեն ներվելու․ «Հրապարակ»

Մենք այլևս ընտրություն չունենք, մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է․ Փեզեշքիան

Ջուրը օդից՝ րոպեների ընթացքում. գիտնականներն ուլտրաձայնով 45 անգամ արագացրել են խոնավության արդյունահանման գործընթացը

«Իրավունք». ՔՊ–ում կամաց–կամաց միանում է «իրար ուտելու» մեխանիզմը

Եղանակը կտաքանա ևս 2-5 աստիճանով․ Որոշ մարզերում կգրանցվի 23–24 աստիճան տաքություն

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Կուպյանսկը. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել

Ուկրաինայում այլևս քաղաքական ղեկավարություն չէ, հшնցավոր խումբ է․ Պուտին

Միուչի Պրադայի որդին պատրաստվում է ստանձնել «Վերսաչե»-ի նախագահությունը

ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրային փոխանակումները