Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պետության մայրաքաղաքը պետք է տեղափոխվի Թեհրանից՝ գերբնակեցման և ջրի սուր դեֆիցիտի պատճառով: Նրա խոսքով՝ քաղաքում արդեն պայքար է ընթանում ռեսուրսների համար, իսկ մեգապոլիսի ենթակառուցվածքը չի կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունը։
Միևնույն ժամանակ, տեղափոխման բյուջեն բացակայում է, բայց իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխումը համարում են համազգային ջրային ճգնաժամից միակ ելքը։