Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ խաղաղության ԱՄՆ ծրագրին. Թրամփ
Նոյեմբերի 22, 2025

Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ խաղաղության ԱՄՆ ծրագրին. Թրամփ

By Նոյեմբերի 22, 2025 0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու՝ Վաշինգտոնի մշակած պլանը:

«Զելենսկուն դուր չի՞ գալիս [խաղաղության ծրագիրը]: Նա ստիպված կլինի: Իսկ եթե այն նրան դուր չի գալիս, նրանք ուղղակի պետք է շարունակեն կռվել: Դե, ինչ-որ պահի նրան հարկ լինի ինչ-որ բան ընդունել», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին:

«Կարծում ենք՝ մենք ունենք խաղաղության հասնելու միջոց: Նրան [Զելենսկուն] հարկ կլինի հավանություն տալ դրան», – հավելել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հերթական անգամ պնդել է, որ «ժառանգել է այդ պատերազմը», և եթե ինքը լիներ նախագահ այն ժամանակ, պատերազմը չէր սկսվի:

Ուկրաինայում պատերազմում կողմերի կրած կորուստները ԱՄՆ նախագահը համեմատել է Երկրորդ աշխարհամարտում կորուստների հետ. – «Անցած ամիս նրանք կորցրել են 25 հազար զինվոր: Մենք դեռ չէինք տեսել նման բան: Դա երկրորդ աշխարհամարտ է»:

Զելենսկին, ԱՄՆ նախագահի համոզմամբ, «պետք է համաձայնություն կնքեր մեկ տարի առաջ, երկու տարի առաջ»:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ սոցցանցում մասնավորապես գրել է. – «Նոր բանաձևի, որի վրա աշխատում է վարչակազմը, ամբողջ քննադատությունը կա՛մ ցույց է տալիս, որ այն սխալ է հասկացվում, կա՛մ աղավաղում է իրողությունները տեղերում: Գոյություն ունի ֆանտազիա, որ եթե ուղղակի ավելի շատ փող, ավելի շատ զենք տակ կամ ավելի շատ պատժամիջոցներ սահմանել, հաղթանակը կապահովվի: Խաղաղություն չի կնքվի պատրանքների աշխարհում ապրող որևէ բանի անընդունակ դիվանագետների կամ քաղաքական գործիչների կողմից: Դրան գուցե կարող են հասնել իրական աշխարհում ապրող ողջամիտ մարդիկ»:

Խաղաղության ծրագրով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն: Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։

Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա: ԱՄՆ-ը և Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլար կհատկացվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն:

Վլադիմիր Զելենսկին երեկ ազգին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ այժմ Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ առանցքային գործընկեր ԱՄՆ-ին կորցնելու ռիսկ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռումինիան օդ է բարձրացրել է F-16 ինքնաթիռներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու պատճառով

Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը կքննարկվի Ժնևում

Իրանի գրաված լցանավը կապ ունի Ալիևի հետ. Reuters

Bloomberg. Հայաստանի և աշխարհի ամենաթանկ ընկերության միջև գործարքը կամրապնդի ԱՄՆ շահերը Կովկասում

Փարիզում ցույցեր են. պահանջում են Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը

Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ խաղաղության ԱՄՆ ծրագրին. Թրամփ

Ուկրաինայի նախագահը հաստատել է ԱՄՆ առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին մասնակից պատվիրակության կազմը

Իրանի նախագահը արժույթի դենոմինացիայի մասին հրամանագիր է ստորագրել

Եվրոպայում հերթական թանգարանն են կողոպտել

Պուտինը կարող է նոր շրջաններ այցելել

Եվրոպայում Ուիթկոֆին խորհուրդ են տվել «հոգեբույժի դիմել»

Լուկաշենկոն Թրամփի հետ պայմանավորվածությունների հիման վրա ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու

Զինյալները Նիգերիայում 303 աշակերտ և 12 ուսուցիչ են առևանգել կաթոլիկ դպրոցից․ ԶԼՄ

Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են, ռուբլին կայուն է․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի