Ղազախստանը ցանկանում է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով. Ժումանգարին
Նոյեմբերի 21, 2025

Ղազախստանը ցանկանում է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով. Ժումանգարին

By Նոյեմբերի 21, 2025 1

Ղազախստանը դիտարկում է դեպի Թուրքիա նոր առևտրային ուղի բացելու հնարավորությունը՝ Հայաստանի միջոցով։ Աստանայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի միջով առաջարկվող երթուղին Աստանային ուղիղ մուտք կապահովի թուրքական նավահանգիստներ և կարող է ընդլայնել երկրի տրանսպորտային հնարավորությունները։

«Մենք ներկայում գնում ենք Ադրբեջանի միջով դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մուտք գործել Նախիջևան, ապա անմիջապես Թուրքիա՝ նրա ծովային նավահանգիստներ»,- նշել է պաշտոնյան։

Ժումանգարինը նաև հայտնել է, որ Ղազախստանն ու Հայաստանը քննարկում են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը։

«Մենք որոշ ժամանակ ուղիղ չվերթներ ունեինք, բայց ժամանակավորապես դադարեցրել ենք դրանք։ Խնդիրն այն է, որ Երևանի օդանավակայանում սպասարկումը շատ թանկ է. մեկ տոննա ռեակտիվ վառելիքը արժե 1248 դոլար կամ 65 դոլար՝ մեկ անձի համար։ Այժմ մենք քննարկում ենք, թե ինչպես ինչ-որ կերպ սուբսիդավորել այն։ Ե՛վ Scat-ը, և՛ FlyArystan-ը պատրաստ են չվերթներ սկսել այս պայմաններում»,- ասել է Ժումանգարինը։

Անդրադառնալով Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններին՝ նա նշել է, որ առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն։

«Մենք նրանց մատակարարում ենք ծխախոտային արտադրանք, տրանսֆորմատորներ, մետաղական արտադրանք և գլանված մետաղ։ Նրանք մեզ մատակարարում են միրգ և բանջարեղեն, ծխախոտային արտադրանք և հայկական կոնյակ, որը շատ տարածված է ամբողջ աշխարհում։

Առևտրաշրջանառությունն իրականում փոքր է՝ 82 միլիոն դոլար, ինչը վեց անգամ ավելին է 2020 թվականի համեմատ։ Մի պահ այն նույնիսկ ավելի բարձր էր, քանի որ Հայաստանից մեզ մոտ մեքենաներ էին գալիս։ Դա շատ տարածված էր։ Սա ժամանակավոր միջոցառում էր, քանի որ մեր սեփական ավտոմեքենաների արտադրությունը շատ արագ է զարգանում»,- ասել է նախարարը։

Միաժամանակ, Ղազախստանը Հայաստանին առաջարկել է 348 միլիոն դոլարի արտահանման ապրանքներ։

«Երեկ մենք համաձայնության եկանք, որ հայ գործարարների խումբը կժամանի Ղազախստան։ Ես կհանդիպեմ նրանց հետ, կքննարկենք համատեղ ձեռնարկություններ բացելու հարցը։ Մեզ համար օգտակար կլինի, եթե Հայաստանը կարողանա մեր արևմտյան շրջաններ միրգ և բանջարեղեն մատակարարել»,- հավելել է Ժումանգարինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

factor.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ղազախստանը ցանկանում է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով. Ժումանգարին

Բացահայտվել է, թե ինչու է Թրամփը ձգտում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը

Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ

Դաշտանային դիմակ. Գեղեցկության նոր միտում, թե՞ վտանգավոր հիմարություն

Փակ են լինելու Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի նոր չափանիշներ

Ուկրաինային հիշեցրել են Ժիրինովսկու նախազգուշացման մասին

Արևի վրա երկու նոր ակտիվ կենտրոններ են շրջվում դեպի Երկիր. գիտնականներ

Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները

Երևան–Սևան ճանապարհինբախվել են Lexus-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր

Հայաստանի ու Ղազախստանի ներդրումային ակտիվությանը նոր լիցք կհաղորդվի. Փաշինյան

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթներ գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով

Իրանն Իսրայելի հետ 12-օրյա պшտերազմի ժամանակ որևէ աջակցություն չի ստացել այն երկրներից, որոնց համարում է իր դաշնակիցը. Փեզեշքիան

Ուկրաինացի զինվորականները պետք է զենքը վայր դնելու և գերի հանձնվելու հնարավորություն ունենան. Պուտին