Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամերիկյան խաղաղության ծրագրի մանրամասները քննարկել է Վենսի և բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ։
«Մենք համաձայնեցինք, որ խորհրդատվական մակարդակով կաշխատենք Ամերիկայի և Եվրոպայի հետ՝ խաղաղության ուղին իսկապես իրագործելի դարձնելու համար»։