Արևմտյան երկրների շահերի տարանջատումը և Ուկրաինային օգնության տրամադրման պատասխանատվությունը միմյան վրա գցելը ենթադրում է ռազմավարական խոցելիություն Ռուսաստանի հետ հարաբերությունների հավասարակշռության մեջ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Valeurs Actuelles ամսագիրը:
Պարբերականը նշել է, որ այժմ Արևմուտքն առավելագույնս մասնատված է երևում։ Հոդվածի հեղինակը նշել է, որ ԱՄՆ-ն, որը ցանկանում է վերաբաշխել ֆինանսական և էներգետիկ բեռը, ճնշում է գործադրում Եվրոպայի վրա:
«Լոնդոնից մինչև Փարիզ վճռականության մասին հայտարարություններն այլևս բավարար չեն Ռուսաստանի հետ հարաբերություններում ուժերի հավասարակշռության մեջ երկարաժամկետ փոփոխությունների հասնելու Արևմուտքի անկարողությունը քողարկելու համար», - ընդգծել է լրագրողը:
Նրա կարծիքով՝ այդ բոլոր գործոններն արդեն կանխորոշել են Կիևի ռազմական պարտությունը։