Վահան բնակավայրի հատվածում հրդեհը ներթափանցել է հակառակորդի կողմից
Նոյեմբերի 22, 2025

Վահան բնակավայրի հատվածում հրդեհը ներթափանցել է հակառակորդի կողմից

By Նոյեմբերի 22, 2025 3

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված խոշոր հրդեհը հնարավոր է՝ հակառակորդի անտառային հատվածից է ներթափանցել։

NEWS.am–ի հետ զրույցում Ճամբարակի փոխքաղաքապետ Ռոբերտ Օհանյանը նշեց, որ այս պահին որեւէ վարկած բացառել պետք չի։ 

«Օրինակ, Վահան բնակավայրի հատվածում հաստատ հակառակորդի հատվածից է ներթափանցել, մնացածը քննությունը պետք է պարզի։ Ամբողջ գիշեր աշխատել են հրշեջները, այս պահին կրակը վերահսկելի է։ Կարեւորը, որ դեպի Թթուջուրի անտառներ չներթափանցի»,– ասաց նա։ 

Հրդեհը բռնկվել է մոտ 3 օր առաջ, մինչդեռ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 21-ին է ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել։ 

Ըստ ՆԳՆ–ի՝ նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ 

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուկաշենկոն Թրամփի հետ պայմանավորվածությունների հիման վրա ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու

Զինյալները Նիգերիայում 303 աշակերտ և 12 ուսուցիչ են առևանգել կաթոլիկ դպրոցից․ ԶԼՄ

Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են, ռուբլին կայուն է․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Կալասը բացահայտել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի երկու թակարդները

Կիևի ռազմական պարտությունը կանխորոշված է․ VA

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով․ Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Կրակը վերահսկելի է. ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հաղորդել Ճամբարակի հրդեհից

ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես կավարտի իր աշխատանքը դեկտեմբերի 1-ին

Ուկրաինան կանգնած է դժվար ընտրության առաջ՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ․ Զելենսկի

Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում Համասի 13 զինյալի սպանության մասին

Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ապահովել Բաքվում պահվող հայերի ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Ելենա Զելենսկայան կարծում է, որ ամուսինը չպետք է շարունակի քաղաքական գործունեությունը․ Politico

Մասկը տեսանյութ է հրապարակել Optimus ռոբոտների մասնակցությամբ, որոնք կատարում են բուժաշխատողների, ոստիկանների, շինարարների և խոհարարների աշխատանքները (տեսանյութ)

Վահան բնակավայրի հատվածում հրդեհը ներթափանցել է հակառակորդի կողմից