ԱՄՆ-ի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Մոսկվայի և Կիևի վրա՝ հակամարտությունը հնարավորինս արագ լուծելու համար։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ «նախագահը ցանկանում է, որ համաձայնագիրը հնարավորինս արագ կնքվի» և վստահում է իր թիմին, որը «անում է հնարավոր ամեն ինչ՝ գործընթացն ավարտին հասցնելու համար»։