Ռուբիոն և Ուիթքոֆֆը ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի «խաղաղության ծրագրի» շուրջ բանակցությունների համար
Նոյեմբերի 24, 2025

Ռուբիոն և Ուիթքոֆֆը ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի «խաղաղության ծրագրի» շուրջ բանակցությունների համար

By Նոյեմբերի 23, 2025 1

Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները այսօր ժամանել են Ժնև՝ քննարկելու Վաշինգտոնի կողմից ներկայացված Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նախագծի ծրագիրը, գրում է Reuters-ը։

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մինչև հինգշաբթի ժամանակ ունի՝ հաստատելու 28 կետից բաղկացած ծրագիրը, որը կոչ է անում Ուկրաինային զիջել տարածքներ, ընդունել իր զինված ուժերի սահմանափակումները և հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու նկրտումներից։

Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ժամանել են Ժնև՝ Ռուսաստանի լիամասշտաբ ներխուժումը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների համար։ 

«Մենք հույս ունենք կարգավորել վերջնական մանրամասները, որպեսզի մշակենք նրանց (Ուկրաինայի) համար ձեռնտու գործարք», – ասել է ԱՄՆ պաշտոնյան։ «Ոչինչի մասին համաձայնություն չի լինի, մինչև երկու նախագահները չհանդիպեն», – ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Թրամփին և Զելենսկիին։

ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ կիրակի առավոտյան Ժնևում լուրջ բանակցությունների մեկնարկից առաջ համակարգող հանդիպումներ կլինեն։ Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաների միջև կլինեն տարբեր ձևաչափերով բանակցություններ ամբողջ օրվա ընթացքում։

ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը նույնպես Ժնևում է՝ բանակցությունների համար, իսկ Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականները միանում են քննարկումներին՝ Եվրամիության հետ մեկտեղ։ Իտալիան նույնպես պաշտոնյա է ուղարկել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուբիոն և Ուիթքոֆֆը ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի «խաղաղության ծրագրի» շուրջ բանակցությունների համար

Մենք գրեթե հասել ենք նպատակին. Քելոգը՝ Ուկրաինայի խաղաղության ծրագրի մասին

Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու հեռանկարները

Հակառակnրդները մաhափnրձ կամ hարձակում են պլանավորում Իրանի գերագույն առաջնորդի դեմ՝ իրավիճակն անկայունացնելու նպատակով․ հետախուզության նախարար

Զելենսկին պատմել է Ժնևի բանակցությունների առաջին արդյունքների մասին

Վաղը պլանավորում եմ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ․ Էրդողան

Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան և նախագահ Թրամփն անում են մեր անվտանգության համար․ Զելենսկի

Թրամփի պլանը գրվել է Թրամպի լիմուզինի մեջ, որով օդանավակայանից հանդիպման վայր մեկնեցին Թրամպն ու Պուտինը. Հակոբ Բադալյան

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի ղեկավարությունը զրո երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար. Թրամփ

Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները ձախողված են. ԱՄՆ ֆինանսների նախարար

Մոտ 200,000 ուկրաինացի փախստական կարող է կորցնել օրինական կարգավիճակը Միացյալ Նահանգներում

Հեյլի Բիբերը փայլել է լողափում իր սև բիկինիով

Ռուբլին թանկացել է․ Դոլարն ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Ե՞րբ կվառվեն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը