Մենք գրեթե հասել ենք նպատակին. Քելոգը՝ Ուկրաինայի խաղաղության ծրագրի մասին
Նոյեմբերի 24, 2025

Մենք գրեթե հասել ենք նպատակին. Քելոգը՝ Ուկրաինայի խաղաղության ծրագրի մասին

By Նոյեմբերի 23, 2025 3

Սա Եվրոպայի ամենաերկարատև պատերազմն է Երկրորդ համաշխարհայինից հետո։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Ըստ նրա, զոհերի և վիրավորների թվերը «պարզապես աստղաբաշխական են»։

«Դուք չեք կարող գնահատել դա, մինչև չհայտնվեք տեղում։ Դուք տեսնում եք վիրավորներին, որոնք գտնվում են հիվանդանոցներում և առաջնագծում։ Նախագահ Թրամփը վերջ կդնի դրան։ Պետք է արժանին մատուցել նախագահին։ Սա պատերազմ է, որը նա ժառանգել է, այն տեղի չի ունեցել նրա օրոք, բայց հանգեցրել է նրան, որ, ինչպես բանակում ենք ասում, վերջին 10 մետրը դեպի նպատակը ամենադժվարն են։ Վերջին 2 մետրերը գրեթե անցած են, որպեսզի խաղաղության ծրագիրը կյանքի կոչվի», — ասել է Քելոգը։

Նրա վկայությամբ, աշխատանքը շարունակվում է, ինչը նշանակում է, որ «մենք կաշխատենք այն ավարտին հասցնելու համար»։

Քելոգը հավելել է, որ կա հնարավորություն հաջողության հասնելու, և անհրաժեշտ է ծրագիրը ամրապնդել անվտանգության երաշխիքներ ապահովող փաստաթղթերով։ «Սա որոշակի շրջանակ է։ Երբ կարդում եք, այնտեղ 28 կետ կա։ Ասվածը իսկապես կարևոր է, որովհետև բառերը կարևոր են։ Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը, դատապարտված են կրկնելու այն։ Մենք չենք ուզում, որ դա կրկնվի։ Միացյալ Նահանգները մասամբ դա երաշխավորում է», — նշել է նա։

Հատուկ բանագնացն ընդգծել է, որ ուկրաինական կողմը վստահում է ԱՄՆ-ին։ Նա նաև նշել է, որ խաղաղության համաձայնության պատասխանատվությունը, ինչպես ամերիկացիների, այնպես էլ եվրոպական պետությունների վրա է։

«Բայց նախագահ Թրամփը հասել է իր նպատակին, և ես կարծում եմ, որ մենք մոտեցել ենք ավարտին։ Սա լավ ծրագիր է։ Կան բաներ, որոնք պետք է հստակեցնել և մի փոքր ավելի մանրամասն բացատրել, բայց մենք գրեթե հասել ենք նպատակին», — ասել է Քելոգը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուբիոն և Ուիթքոֆֆը ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի «խաղաղության ծրագրի» շուրջ բանակցությունների համար

Մենք գրեթե հասել ենք նպատակին. Քելոգը՝ Ուկրաինայի խաղաղության ծրագրի մասին

Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու հեռանկարները

Հակառակnրդները մաhափnրձ կամ hարձակում են պլանավորում Իրանի գերագույն առաջնորդի դեմ՝ իրավիճակն անկայունացնելու նպատակով․ հետախուզության նախարար

Զելենսկին պատմել է Ժնևի բանակցությունների առաջին արդյունքների մասին

Վաղը պլանավորում եմ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ․ Էրդողան

Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան և նախագահ Թրամփն անում են մեր անվտանգության համար․ Զելենսկի

Թրամփի պլանը գրվել է Թրամպի լիմուզինի մեջ, որով օդանավակայանից հանդիպման վայր մեկնեցին Թրամպն ու Պուտինը. Հակոբ Բադալյան

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի ղեկավարությունը զրո երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար. Թրամփ

Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները ձախողված են. ԱՄՆ ֆինանսների նախարար

Մոտ 200,000 ուկրաինացի փախստական կարող է կորցնել օրինական կարգավիճակը Միացյալ Նահանգներում

Հեյլի Բիբերը փայլել է լողափում իր սև բիկինիով

Ռուբլին թանկացել է․ Դոլարն ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Ե՞րբ կվառվեն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը