Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նրանք քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Թուրքիայի նախագահն ընդգծել է Գազայում հրադադարի պահպանման և տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելու կարևորությունը՝ նշելով, որ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկու պետությունների լուծման միջոցով։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ջանքեր է գործադրում այս նպատակին հասնելու համար։
Թուրքիայի նախագահը նաև նշել է բոլոր դիվանագիտական ռեսուրսներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։