Հնդկաստանը և Կանադան ուրանի արտահանման՝ 2,8 միլիարդ դոլարի, գործարք են կնքելու
Նոյեմբերի 25, 2025

Հնդկաստանը և Կանադան ուրանի արտահանման՝ 2,8 միլիարդ դոլարի, գործարք են կնքելու

By Նոյեմբերի 25, 2025 1

Հնդկաստանը և Կանադան մոտ են Նյու Դելի ուրանի մատակարարման գործարքի կնքմանը, ինչը հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան է՝ երկու տարվա լարված դիվանագիտական հարաբերություններից հետո, գրում է The Globe and Mail-ը։ 

Ըստ նախագծին ծանոթ աղբյուրների, գործարքի գումարն, ըստ երևույթին, կկազմի շուրջ 2,8 միլիարդ դոլար, իսկ ժամկետը՝ 10 տարի։  

Նրանք հավելել են, որ գործարքի պայմանները կարող են փոփոխվել մինչև պաշտոնական հայտարարությունը։ 

Կանադական Cameco Corp ընկերությունը մատակարարելու է ուրանը, և արտահանման գործարքը կարող է դառնալ ավելի լայն համագործակցության մաս՝ Կանադայի և Հնդկաստանի միջև միջուկային ոլորտում։ 

Կիրակի օրը Յոհաննեսբուրգում՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին պայմանավորվել են վերականգնել ազատ առևտրի համաձայնագրի քննարկումները։ 

2015 թվականին երկու երկրները Cameco-ի հետ ստորագրել էին հնգամյա համաձայնագիր՝ Հնդկաստան ուրանի արտահանման վերաբերյալ, որի արժեքը այն ժամանակ կազմել էր շուրջ 350 միլիոն դոլար՝ ելնելով ուրանի գործող գներից։ Սակայն, ըստ գործընթացին ծանոթ անձանց, վերջին համաձայնագիրը նոր փաստաթուղթ է լինելու, այլ ոչ թե 2015-ի պայմանագրի երկարաձգումը։ 

Միջուկային էներգետիկայի ոլորտում Օտտավայի և Նյու Դելիի համագործակցության այլ առանցքային ուղղություններից կարող է լինել եկամուտ ապահովող փոքր մոդուլային միջուկային ռեակտոր ստեղծելու Կանադայի նախաձեռնությունը։ 

Վարչապետ Նարենդրա Մոդին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննարկել են նաև «Ավստրալիայի, Կանադայի և Հնդկաստանի տեխնոլոգիաների ու նորարարությունների գործընկերությունը» (ACITI), որը խթանելու է երեք կողմերի համագործակցությունը՝ կարևոր տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի և արհեստական բանականության ոլորտներում, նշված է նախարարության հայտարարությունում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հաքերները WhatsApp-ի միջոցով տարածում են Astaroth տրոյականը. Ինչպես ճանաչել և պաշտպանվել ZIP-թակարդներից

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Հայաստանն ու Ադրբեջանը շատ ավելի լավ վիճակում են, քան Վրաստանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Իրանում հրապարակնորեն մահապատժի են ենթարկել երկու կանանց բռնաբարած տղամարդուն

Պրեմիեր լիգա․ 12-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը

Արաղչին կուղևորվի Փարիզ՝ բանակցությունների

«ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է»․ Սպիտակ տուն

Հարձակում՝ Կիևի վրա. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար

ԱՄՆ-ն պլանավորում է ստուգել Բայդենի օրոք երկիր ժամանած գրեթե 200,000 փախստականներին

Երևանում մեկնարկել է Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության թեմայով համաժողովը

Հնդկաստանը և Կանադան ուրանի արտահանման՝ 2,8 միլիարդ դոլարի, գործարք են կնքելու