Նախագահ Թրամփի սահմանած նոյեմբերի 27-ի վերջնաժամկետը, որպեսզի Ուկրաինան ընդունի ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, փոփոխական է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ CNN-ի փոխանցմամբ:
«Մեր ուզած վերջնաժամկետը հնարավորինս շուտ ավարտելն է։ Ակնհայտ է, որ մենք կցանկանայինք, որ դա լինի հինգշաբթի օրը: Մենք իսկապես առաջ ենք շարժվել, ուստի ես շատ լավատես եմ, որ դրան կհասնենք շատ խելամիտ ժամանակահատվածում, շատ շուտով», - ասել է Ռուբիոն Ժնևում։
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ Ուկրաինան պետք է ունենա անվտանգության երաշխիքներ՝ որպես խաղաղության առաջարկի մաս, սակայն նա չի ներկայացրել քննարկվածի մանրամասները։
«Անկախ նրանից՝ հինգշաբթի է, ուրբաթ է, չորեքշաբթի է, թե հաջորդ շաբաթվա երկուշաբթի է, մենք ուզում ենք, որ դա շուտով լինի, որովհետև մարդիկ են մահանում», - նշել է Ռուբիոն։