Ուկրաինան հայտարարել է խաղաղության բանակցություններում իր երեք կարմիր գծերը
Նոյեմբերի 24, 2025

Ուկրաինան հայտարարել է խաղաղության բանակցություններում իր երեք կարմիր գծերը

By Նոյեմբերի 24, 2025 0

Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագրով, սակայն կան երեք կարմիր գծեր, որոնք պետք է հաշվի առնվեն։ Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, այս մասին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած խորհրդարանական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

Նա հայտարարել է, որ խաղաղության բանակցություններում Ուկրաինայի կարմիր գծերն են՝ չի կարող լինել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի իրավական ճանաչում, չի կարող սահմանափակվել Ուկրաինայի զինված ուժերի քանակը, չի կարող վետո կիրառվել ապագայում նախընտրելի դաշինք ընտրելու Ուկրաինայի իրավունքի նկատմամբ։

Ստեֆանչուկի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի հատելու այս կարմիր գծերը։ Նա ընդգծել է, որ «ցանկացած իրական խաղաղության գործընթաց պետք է հիմնված լինի շատ հստակ սկզբունքի վրա՝ ոչինչ չի կարող որոշվել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի մասնակցության»։ Նա շեշտել է նաև, որ որևէ համաձայնություն չպետք է խախտի երկրի սահմանադրությունը։ Ստեֆանչուկի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին պետք է մաս կազմի ապագա անվտանգային երաշխիքների։ Ավելի վաղ տեսակապի միջոցով Շվեդիայի խորհրդարանում ելույթ էր ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով հայտարարել էր, որ Կիևը շարունակելու է աշխատանքը գործընկերների հետ՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ։ 

Զելենսկին հայտարարել է, որ հիմա «կրիտիկական պահ է», և ուկրաինական կողմը «սերտորեն աշխատում է ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քայլերը հստակեցնելու նպատակով»՝ վերջ տալու իր երկրում շարունակվող պատերազմին։

«Պուտինը ցանկանում է, որ օրինական ճանաչում ստանա այն, ինչ նա գողացել է․․․ոչ միայն Ուկրաինայից, նա դա ցանկանում է ամբողջ աշխարհից, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է նախագահ Զելենսկին։ Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում մինչ օրս կարողացել են քննարկման սեղանին պահպանել «զգայուն կետերը», այդ թվում և բոլոր ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման ու առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան հայտարարել է խաղաղության բանակցություններում իր երեք կարմիր գծերը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ. Թրամփ

Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը. Պեսկով

Ուկրաինան այժմ գտնվում է ճգնաժամային իրավիճակում. սա չափազանց վտանգավոր է. Զելենսկի

Պայթյnւն և փլուզում Բաքվում

Ուկրաինայի խաղաղության ծրագրի համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը փոփոխական է. Ռուբիո

Կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ընկերության կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ Արփինե Սարգսյան. Տեսանյութ

Մասկի ղեկավարած DOGE-ը վաղաժամ լուծարվել է․ Reuters

Երեք մահապարտ ահաբեկիչ հարձակում է գործել ոստիկանության կենտրոնակայանի վրա

Թթուջուրում բռնկված հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ

Քանի՞ պասկալ է իսկապես անհրաժեշտ ռոբոտ-փոշեկուլին. Պարզաբանում ենք ներծծման հզորությունը

Վրաստանից ՌԴ սահման տանող նոր ճանապարհի շինարարության ժամանակ փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր

Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու

Տաք նոյեմբերը կպահպանվի․ եղանակի տեսություն