Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը. Պեսկով
Նոյեմբերի 24, 2025

Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը. Պեսկով

By Նոյեմբերի 24, 2025 1

Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«Ըստ էության, դուք առաջարկում եք համեմատել լրատվամիջոցների հաղորդագրությունները։ Մենք չգիտենք, թե որքանով է սա հուսալի կամ որքանով է այն համապատասխանում իրականությանը։ Սա չափազանց կարևոր և բարդ հարց է, որպեսզի հենվենք միայն լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա», - ընդգծել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ շփումների և բանակցությունների համար և ուշադիր հետևում է լրատվամիջոցների թարմացումներին, սակայն նախընտրում է հույսը դնել պաշտոնական ուղիներով ստացված տեղեկատվության վրա։

Rate this item
(0 votes)

Լրահոս