ՌԴ գործընկերները որոշել են բեռնափոխադրողների 90 օրը կրկնապատկել
Նոյեմբերի 24, 2025

ՌԴ գործընկերները որոշել են բեռնափոխադրողների 90 օրը կրկնապատկել

By Նոյեմբերի 24, 2025 2

Հայ բեռնատարների վարորդների անարգել գործունեության վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չի ընդունվել։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում՝ բացառությամբ ՌԴ-ում և Բելառուսում, այդ խնդիրը բարձրաձայնվել է։ Մի քանի փուլ քննարկումներից հետո մեր ռուս գործընկերները հայտնեցին, որ համապատասխան իրավական գործընթաց են սկսել այդ մասով, որպեսզի վարորդների համար այլ միգրացիոն ռեժիմ գործի։ ՌԴ տրանսպորտի նախարարությունը ևս համապատասխան առաջարկություններով է հանդես եկել ՆԳ նախարարությանը։ Գործընթացը գնում է, սակայն այս պահին իրավական որևէ ակտ, որն արդեն  ընդունված է, մեզ հայտնի չէ։ Բայց մեր գործընկերները հայտնում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են»,-վստահեցրեց փոխնախարար Սիմոնյանը։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանն իր հերթին նշել է, որ հարցն այսօր չափազանց կարևոր է, քանի որ ենթակառուցվածքների ապաշրջափակման այս փուլում այն բեռները, որոնք նախատեսվում է Ադրբեջանի տարածքով բերել Հայաստան, Ռուսաստանի ներգրավվածությունը ևս կա։

«Ապաշրջափակման այս գործընթացը նույնպես կարող է մեծ նշանակություն հաղորդել բեռնափոխադրողների խնդրին. եթե այն ժամանակ բեռներ չէին գալիս ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով, ապա հիմա դա լինելու է։ Հույս ունենք, որ այս առումով որոշակի նորություն կլինի արդեն տարեվերջին»,– նշել է Հակոբյանը։

Հակոբյանն իր հերթին  նշել է. «Կառավարության տարբեր գործընկերների հետ խոսել եմ այդ հարցի շուրջ և ինձ մի քանի տեղից հավաստիացրել են, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները որոշել են ընդառաջել և իննսուն օրը  դարձնել կրկնակի կամ կրկնակիից պակաս, այսինքն՝ 180 օր կամ 180 օրից պակաս:  Այս պահին գործընթացը աշխատանքային մի փուլում է, որտեղ քննարկվում  են տեխնիկական հարցերը:  Ըստ էության, քաղաքական մակարդակում պայմանվորվածություն է ձեռք բերվել կամ ձեռք բերվելու»:

Հիշեցնենք, որ բեռնատարների վարորդները հոկտեմբերի 21–ին դադարեցրել էին ակցիաները, քանի որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ ՌԴ գործընկերները տրամադրված են հարցին լուծում տալ՝ օրերի թիվը հասցնելով մինչև 180:

Նշենք նաև, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր )։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերին․ Սի Ծինփինը՝ Թրամփին

Ձեթը թանկացել է 18.6%-ով, մակարոնեղենը՝ 8.2%-ով. 12-ամսյա գնաճը հոկտեմբերին. Hetq.am

ՌԴ գործընկերները որոշել են բեռնափոխադրողների 90 օրը կրկնապատկել

Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում․ ՇՄՆ

Ուկրաինան հայտարարել է խաղաղության բանակցություններում իր երեք կարմիր գծերը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ. Թրամփ

Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը. Պեսկով

Ուկրաինան այժմ գտնվում է ճգնաժամային իրավիճակում. սա չափազանց վտանգավոր է. Զելենսկի

Պայթյnւն և փլուզում Բաքվում

Ուկրաինայի խաղաղության ծրագրի համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը փոփոխական է. Ռուբիո

Կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ընկերության կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ Արփինե Սարգսյան. Տեսանյութ

Մասկի ղեկավարած DOGE-ը վաղաժամ լուծարվել է․ Reuters

Երեք մահապարտ ահաբեկիչ հարձակում է գործել ոստիկանության կենտրոնակայանի վրա

Թթուջուրում բռնկված հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ