Վատիկանը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Նոյեմբերի 24, 2025

Վատիկանը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե

By Նոյեմբերի 24, 2025 3

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ, հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վրացական կառավարության և վրաց ժողովրդի անունից վարչապետը կրկին շնորհավորել է Հռոմի պապ Լևոն XIV-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վարչապետի պաշտոնում Վատիկան կատարած իր առաջին այցը կնպաստի Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

«Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք Հռոմի պապի հետ։ Վատիկանի, Հռոմի պապի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Այս աջակցությունը շատ կարևոր է եղել անկախության վերականգնման օրվանից, որի համար ես շնորհակալություն հայտնեցի Հռոմի պապին։ Հատկապես կարևոր է Վատիկանի աջակցությունը մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչը մենք ընդգծեցինք։

Մենք նաև զրույց ունեցանք մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի ու ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերների մասին, այդ թվում՝ քրիստոնեական արժեքների համար պայքարի հարցում։ Մենք նաև շատ հետաքրքիր զրույց ունեցանք Հռոմի պապի հետ այն պայքարի մասին, որը մեր երկիրն անցնում է այս առումով, երբ խոսքը վերաբերում է քրիստոնեական, ավանդական արժեքներին», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն Հռոմի պապ Լևոն XIV-ին հրավիրել է Վրաստան։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Վատիկանը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով

Հայաստանը ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը

ԱՄՆ ծրագիրը Ժնևյան բանակցությունների արդյունքում 28 կետից դարձել է 19 կետ

Չինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերին․ Սի Ծինփինը՝ Թրամփին

Ձեթը թանկացել է 18.6%-ով, մակարոնեղենը՝ 8.2%-ով. 12-ամսյա գնաճը հոկտեմբերին. Hetq.am

ՌԴ գործընկերները որոշել են բեռնափոխադրողների 90 օրը կրկնապատկել

Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում․ ՇՄՆ

Ուկրաինան հայտարարել է խաղաղության բանակցություններում իր երեք կարմիր գծերը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ. Թրամփ

Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը. Պեսկով

Ուկրաինան այժմ գտնվում է ճգնաժամային իրավիճակում. սա չափազանց վտանգավոր է. Զելենսկի

Պայթյnւն և փլուզում Բաքվում