Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ նոյեմբերի 27-ին Բիշքեկում անցկավելիք գագաթնաժողովին չեն մասնակցի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին տեղեկացրել են, որ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը։
ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Որոշում կընդունվի կազմակերպության նախագահությունը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։