Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունաթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Էվերտոն»-ին և պարտվեց 0:1 հաշվով։
13-րդ րոպեին լիվերպուլյան թիմը մնաց 10 ֆուտբոլիստով։
«Էվերտոնի» սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն հեռացվեց թիմակից Մայքլ Քինին ապտակելու համար։
29-րդ րոպեին միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Քիրնան Դյուսբերի-Հոլլը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 10-րդն է, «Էվերտոնը» 11-րդը։