Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում
Նոյեմբերի 27, 2025

Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

By Նոյեմբերի 27, 2025 4

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրին. հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Սայեդ Ասիմ Մունիրն ընդգծել է Իրանի հետ ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի և երկու հարևանների առջև ծառացած անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում։

Հաղորդվում է, որ Ալի Լարիջանին ընդգծել է երկու երկրների միջև համակարգման և համագործակցության կարևորությունը՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Լարիջանիին ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությունը, կողմերը քննարկել են հարաբերությունների ամրապնդումը, ահաբեկչության դեմ պայքարը, Իսլամաբադի և Թեհրանի միջև ռազմավարական համագործակցության նոր ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության փոփոխվող իրավիճակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ստամբուլի հյուրանոցներից մեկում փայտոջիլների դեմ կիրառվող քիմիական նյութերից զբոսաշրջիկներ են մահացել

Ֆրանսիան կվերադարձնի բանակում ժամկետային ծառայությունը

Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. մանրամասներ

Հայաստանը 96,4 մլն եվրոյի վարկ կստանա՝ մարզերում զբոսաշրջության զարգացման համար

Ռուսաստանը մերժել է Էրդողանին

Պուտինն առաջարկել Է ՀԱՊԿ-ը զինել ժամանակակից ռուսական զենքով

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Kia»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Ուկրաինան պետք է տա իր տարածքների մի մասը. Դոնալդ Թրամփ

Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Ուկրաինան և ԱՄՆ-ն էականորեն համաձայն չեն Թրամփի ծրագրի առնվազն երեք կետերի շուրջ

Հոնկոնգում հրդեhի զnհերի թիվը հասել է 44-ի, կա 279 անհետ կորած, 29 վիրավnր

ԱՄՆ-ը դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը

Սպիտակ տան կրակոցներն ահաբեկչnւթյnւն է, ձերբակալվшծ կասկածյալն ապօրինի ներգաղթյալ է. Թրամփ

Ծառայողական պարտականությունները կատարելիս վթшրի ենթարկված հրշեջ-փրկարարներից երեքի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` բավարար․ ԱՆ