Հրդեհի տարածումը դեպի տներ և «Լեռնային Հայաստան» առողջարան կանխվել է. Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում
Նոյեմբերի 26, 2025

Հրդեհի տարածումը դեպի տներ և «Լեռնային Հայաստան» առողջարան կանխվել է. Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում

By Նոյեմբերի 26, 2025 0

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

«Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։ 

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին։ 

Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։ 

Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։ 

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։ 

Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ 

Մամուլում տեղեկութուններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն: 

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երբ այս պшտերազմն ավարտելու համաձայնագիրը վերջնական կլինի, կհանդիպեմ Պուտինի և Զելենսկու․ Թրամփ

Ո՞րն է Թուրքիայի ամենավտանգավոր թաղամասը

Դիլիջանում կրակն արդեն մոտեցել է «Լեռնային Հայաստան» առողջարանին

Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Որ ամենահայտնի վայրեր խորհուրդ չի տրվում մեկնել 2026 թվականին․ Fodor's

Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր. Թրամփ

Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են անօրինական տեղադրված կրպակները (վիդեո)

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել

ՉԼ․ «Չելսին» հաղթեց «Բարսելոնային», «Բայերը»՝ «Մանչեսթեր Սիթիին», օրվա արդյունքները (տեսանյութ)

Հնգամյա տղան օգնել է ձերբակալել հանցագործին

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհն ավելի է ուժգնանում․ վտանգ կա, որ կրակը կհասնի Սեմյոնովկա․ Դանիելյան (վիդեո)

Թրամփի հատուկ բանագնացը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման