Ռուսաստանի ամենամեծ զիջումն այն է, որ նրանք կդադարեցնեն պատերազմը և այլևս տարածքներ չեն գրավի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Լրագրողների հարցին՝ արդյոք քննարկվող ծրագրի շրջանակներում Ուկրաինան չի կորցնի իր տարածքները, Թրամփը պատասխանել է, որ եթե պատերազմը շարունակվի, այդ դեպքում էլ կկորցնեն այդ տարածքները, ինչպես նաև մարդկային կյանքեր:
«Այսպես թե այնպես մի քանի ամսվա ընթացքում այդ տարածքները Ռուսաստանին են անցնելու: Դուք ուզում եք պատերազմեք և կորցնեք հաջորդ 50-60 հազար մարդ: Շատ բարդ իրավիճակ է, այնքան մարդ է զոհվել», - նշել է Թրամփը:
Նա շեշտել է, որ այս պատերազմը չեր սկսվի գործող նախագահի օրոք, այն սկսվել է հիմարության պատճառով:
Նա նշել է, որ մարդիկ արդեն հասկանում են, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը շատ լավ գործարք է, որովհետև շատ մարդիկ են մահանում, հատկապես՝ զինվորներ: