«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհն ավելի է ուժգնանում․ վտանգ կա, որ կրակը կհասնի Սեմյոնովկա․ Դանիելյան (վիդեո)
Նոյեմբերի 26, 2025

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհն ավելի է ուժգնանում․ վտանգ կա, որ կրակը կհասնի Սեմյոնովկա․ Դանիելյան (վիդեո)

By Նոյեմբերի 26, 2025 0

Այս պահին գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը: 

Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին: 

Աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամին՝ նպաստելով հրդեհի տարածմանը:

Կարծում եմ, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը: Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների: 

Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դիլիջանում կրակն արդեն մոտեցել է «Լեռնային Հայաստան» առողջարանին

Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Որ ամենահայտնի վայրեր խորհուրդ չի տրվում մեկնել 2026 թվականին․ Fodor's

Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր. Թրամփ

Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են անօրինական տեղադրված կրպակները (վիդեո)

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել

ՉԼ․ «Չելսին» հաղթեց «Բարսելոնային», «Բայերը»՝ «Մանչեսթեր Սիթիին», օրվա արդյունքները (տեսանյութ)

Հնգամյա տղան օգնել է ձերբակալել հանցագործին

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհն ավելի է ուժգնանում․ վտանգ կա, որ կրակը կհասնի Սեմյոնովկա․ Դանիելյան (վիդեո)

Թրամփի հատուկ բանագնացը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ պաշտոնապես ներում է շնորհել Կուրլիկկա անունով հնդկահավին