ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի շուրջ, գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Կան զգայուն, բայց ոչ անլուծելի հարցեր, որոնք անհրաժեշտ է կարգավորել։ Կպահանջվեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակական բանակցություններ»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագիր, որն արդեն մի քանի օր է քննարկվում է Ուկրաինայի, եվրոպական երկրների, Ռուսաստանի կողմից։