Պերուն 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահին
Նոյեմբերի 27, 2025

Պերուն 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահին

By Նոյեմբերի 27, 2025 3

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանը մոտ 2 ամիս է՝ կալանավորված է։ Պատմեցին, որ նա «Զվարթնոց» օդանավակայանում է ձերբակալվել, որովհետեւ պայուսակում զենք են հայտնաբերել: Մտերիմներն ասում են, որ նա «մոռացել է», որ մոտը զենք կա: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, 40 օրում գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան։ Գործը քննելու է դատավոր Վահե Ջիվանյանը։ Այսօր առաջին դատական նիստն է լինելու։

Առաջադրված մեղադրանքում գրված է․ «Արտյոմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակահատվածից մինչեւ 2025 թ. հոկտեմբերի 8-ը, ժամը 21:15-ը, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, իրեն պատկանող ձեռքի պայուսակի մեջ ապօրինի կերպով պահելով՝ չպարզված վայրից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է տեղափոխել չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ձեռք բերված, ինքնաշեն եղանակով պատրաստված, 22L.R./5,6×15,6մմ/ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար հարմարեցված, ակոսափող հրազեն հանդիսացող, ակոսափող ատրճանակ, որը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եւ դրա տեղափոխման համար սահմանված արգելքը խախտելու եղանակով 2025 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 21:30-ի սահմաններում փորձել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով, այն է՝ Երեւան-Մոսկվա թիվ 323 չվերթով ապօրինի տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ ժամը 21:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված՝ Ա. Վարդանյանի զննության ժամանակ հիշյալ ատրճանակը հայտնաբերվել է»։ Նրան մեղադրանք է առաջադրվել 335 հոդվածի 1-ին մասով` հրազենի ապօրինի շրջանառությունը, որը  պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով, եւ 44-340 հոդվածի 1-ին մասով` հրազենի մաքսանենգության փորձը, որը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Վարդանյանի պաշտպանի հետ: Համացանցից պարզեցինք, որ Արտյոմ Վարդանյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2021-ին, երբ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում նրա հետ լուսանկար էր հրապարակել եւ գրել. «Հանդիպում «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ, Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ»: Սակայն «Իմ քայլի» լավ ընկեր Արտյոմ Վարդանյանը նույն թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց «Թուրք Նիկոլ» ցույցի գլխավոր կազմակերպիչներից է եղել: Ըստ մամուլի տեղեկությունների, Աննա Հակոբյանը մտադիր է եղել նրան ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել, ինչի դիմաց նա խոստացել է տարեկան 500 հազար դոլար փոխանցել նրա ֆոնդերին: 2018-ին նա նույնիսկ ցանկացել է Հակոբյանի հիմնադրամի ռուսաստանյան ներկայացուցիչը դառնալ, նրա ֆոնդի շնորհանդեսն է կազմակերպել, սակայն հաջողվել է հավաքել ընդամենը 18 հազար դոլար, ինչը գնահատվել է որպես ձախողում: Գտանք նաեւ նրա 2015 թ. հարցազրույցը «Դե ֆակտո» պարբերականին, որտեղ նշում է․ «2004-2006 թթ. ՀՀ ԶՈՒ-ում ծառայության ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար պարգեւատրվել եմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից»: Ի դեպ, նրա հայրը՝ Մնացական Վարդանյանը, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքը ղեկավարել է 35 տարի եւ իշխանափոխությունից հետո ընտրություններում պարտվել է:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆրանսիան կվերադարձնի բանակում ժամկետային ծառայությունը

Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. մանրամասներ

Հայաստանը 96,4 մլն եվրոյի վարկ կստանա՝ մարզերում զբոսաշրջության զարգացման համար

Ռուսաստանը մերժել է Էրդողանին

Պուտինն առաջարկել Է ՀԱՊԿ-ը զինել ժամանակակից ռուսական զենքով

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Kia»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Ուկրաինան պետք է տա իր տարածքների մի մասը. Դոնալդ Թրամփ

Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Ուկրաինան և ԱՄՆ-ն էականորեն համաձայն չեն Թրամփի ծրագրի առնվազն երեք կետերի շուրջ

Հոնկոնգում հրդեhի զnհերի թիվը հասել է 44-ի, կա 279 անհետ կորած, 29 վիրավnր

ԱՄՆ-ը դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը

Սպիտակ տան կրակոցներն ահաբեկչnւթյnւն է, ձերբակալվшծ կասկածյալն ապօրինի ներգաղթյալ է. Թրամփ

Ծառայողական պարտականությունները կատարելիս վթшրի ենթարկված հրշեջ-փրկարարներից երեքի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` բավարար․ ԱՆ

Պերուն 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահին