Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Մայրաքաղաքում նոյեմբերի 27-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։