ԵՄ դեսպանները քարտ-բլանշ են տվել․ «Հրապարակ»
Նոյեմբերի 27, 2025

ԵՄ դեսպանները քարտ-բլանշ են տվել․ «Հրապարակ»

By Նոյեմբերի 27, 2025 2

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  Քաղբանտարկյալների հարցով ընդդիմադիրների հրավիրած լսումներին երեկ գլխավոր դատախազը չէր ներկայացել: Լսումները բոյկոտել էին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները, որոնց եւս հրավիրել էին` ներկա գտնվելու կամ ներկայացուցիչ ուղարկելու։

Լսումներին մասնակցում էր միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով մասնագետ Լիլիթ Օհանյանը, որը, նիստերի դահլիճում նստած, հետեւում էր լսումներին։ Փաստորեն, ժողովրդավարական արժեքների ջատագով հռչակված ԵՄ անդամ պետությունների դեսպանները ոչ միայն իրենք չեն հետաքրքրվում քաղաքական հետապնդումներով եւ չտեսնելու են տալիս Հայաստանում բռնություններն ու ապօրինությունները, այլեւ անգամ նման քննարկումներին չեն մասնակցում` բացահայտորեն ցույց տալով, որ կողմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ նրան քարտ-բլանշ են տվել երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհին։

Rate this item
(0 votes)

Լրահոս