Հայաստանը 96,4 մլն եվրոյի վարկ կստանա՝ մարզերում զբոսաշրջության զարգացման համար
Նոյեմբերի 27, 2025

Հայաստանը 96,4 մլն եվրոյի վարկ կստանա՝ մարզերում զբոսաշրջության զարգացման համար

By Նոյեմբերի 27, 2025 1

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրին։

Նշենք, որ վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից՝ 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ  վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագիրը նպատակ ունի մեծացնելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքային և «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Մասնավորապես՝ Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։

Ծրագրի շահառուների թվում են տարեկան նվազագույնը 180,000-ից ավելի բնակիչ և 750,000-ից ավելի զբոսաշրջիկ (ներքին և միջազգային), ում համար հասանելի կլինեն Ծրագրի տարածքում քաղաքային ենթակառուցվածքի բարելավված ծառայությունները և բարձր գրավչությամբ զբոսաշրջային առաջարկները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը կփակի Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը. ԱԳՆ

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

Ստամբուլի հյուրանոցներից մեկում փայտոջիլների դեմ կիրառվող քիմիական նյութերից զբոսաշրջիկներ են մահացել

Ֆրանսիան կվերադարձնի բանակում ժամկետային ծառայությունը

Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. մանրամասներ

Հայաստանը 96,4 մլն եվրոյի վարկ կստանա՝ մարզերում զբոսաշրջության զարգացման համար

Ռուսաստանը մերժել է Էրդողանին

Պուտինն առաջարկել Է ՀԱՊԿ-ը զինել ժամանակակից ռուսական զենքով

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Kia»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Ուկրաինան պետք է տա իր տարածքների մի մասը. Դոնալդ Թրամփ

Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Ուկրաինան և ԱՄՆ-ն էականորեն համաձայն չեն Թրամփի ծրագրի առնվազն երեք կետերի շուրջ

Հոնկոնգում հրդեhի զnհերի թիվը հասել է 44-ի, կա 279 անհետ կորած, 29 վիրավnր

ԱՄՆ-ը դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը