Ստամբուլի հյուրանոցներից մեկում փայտոջիլների դեմ կիրառվող քիմիական նյութերից զբոսաշրջիկներ են մահացել
Նոյեմբերի 27, 2025

Ստամբուլի հյուրանոցներից մեկում փայտոջիլների դեմ կիրառվող քիմիական նյութերից զբոսաշրջիկներ են մահացել

By Նոյեմբերի 27, 2025 0

Նոյեմբերի կեսին Ստամբուլում մահացած Գերմանիայից Բյոջեկ ընտանիքը մահացել է հյուրանոցի սենյակի ախտահանման ժամանակ օգտագործված միջատասպանից թունավորումից։ Դժբախտ պատահարի մասին ասված է AHaber հեռուստաալիքի հրապարակած դատաբժշկական զեկույցում։ 

Ըստ փորձագետների եզրակացությունների՝ ողբերգության պատճառը սննդային թունավորումը չէր, այլ միջատներին ոչնչացնելու համար նախատեսված քիմիական նյութի ազդեցությունը։ Ֆոսֆինի հետքեր են հայտնաբերվել հյուրանոցից առգրավված սրբիչների և այլ իրերի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ախտահանումից հետո հյուրանոցի աշխատակիցներն առաջինն են վատ զգացել, սակայն թաքցրել են այս փաստը։ Աշխատակիցներից մեկը նույնիսկ փակել է հյուրանոցի դռները, սակայն հարցաքննության ժամանակ դրա մասին լռել է։

AHaber-ի տվյալներով՝ զբոսաշրջիկներն, ըստ ամենայնի, թունավորվել են ալյումինի ֆոսֆիդով՝ նյութ, որն օգտագործվում է փայտոջիլներին ոչնչացնելու համար և հակաթույն չունի։ Փորձագետները պարզել են, որ տարածքը ախտահանվել է հյուրերի մոտ առաջին ախտանիշների ի հայտ գալուց ընդամենը մի քանի ժամ առաջ, և թունավոր գոլորշիները, ամենայն հավանականությամբ, թափանցել են նրանց սենյակ օդափոխության համակարգի միջոցով։ Պարզվել է նաև, որ վնասատուների դեմ պայքարի ընկերության ձերբակալված աշխատակիցը անհրաժեշտ վկայագրեր չի ունեցել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ստամբուլի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Աբդուլլահ Գյուները, ընտանիքի չորրորդ անդամը՝ հայրը, մահացել է նոյեմբերի 17-ին՝ կնոջ և երկու անչափահաս երեխաների մահից մի քանի օր անց։ Harbour Suites հյուրանոցի վրա, որտեղ ընտանիքը հանգրվանել էր, կնիք է դրվել։ 

Տուժածներին հիվանդանոց տեղափոխած տաքսու վարորդ Սերջան Թանրիվերդին հայտնել է, որ երեխաները և մայրը ճանապարհին արյուն են փսխել։

Բացի դրանից, նույն հյուրանոցից հոսպիտալացվել են ևս երեք օտարերկրյա զբոսաշրջիկներ, որոնց վիճակը կայուն է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը կփակի Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը. ԱԳՆ

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

Ստամբուլի հյուրանոցներից մեկում փայտոջիլների դեմ կիրառվող քիմիական նյութերից զբոսաշրջիկներ են մահացել

Ֆրանսիան կվերադարձնի բանակում ժամկետային ծառայությունը

Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. մանրամասներ

Հայաստանը 96,4 մլն եվրոյի վարկ կստանա՝ մարզերում զբոսաշրջության զարգացման համար

Ռուսաստանը մերժել է Էրդողանին

Պուտինն առաջարկել Է ՀԱՊԿ-ը զինել ժամանակակից ռուսական զենքով

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Kia»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Ուկրաինան պետք է տա իր տարածքների մի մասը. Դոնալդ Թրամփ

Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Ուկրաինան և ԱՄՆ-ն էականորեն համաձայն չեն Թրամփի ծրագրի առնվազն երեք կետերի շուրջ

Հոնկոնգում հրդեhի զnհերի թիվը հասել է 44-ի, կա 279 անհետ կորած, 29 վիրավnր

ԱՄՆ-ը դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը