Հակամարտnւթյունը կդադարի, երբ Ուկրաինայի զnրքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից․ Պուտին
Նոյեմբերի 27, 2025

Հակամարտnւթյունը կդադարի, երբ Ուկրաինայի զnրքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից․ Պուտին

By Նոյեմբերի 27, 2025 0

Հակամարտությունը կդադարի, երբ Ուկրաինայի զորքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Խաղաղության պայմանագրերի նախագծեր չկային, միայն քննարկման ենթակա հարցերի մի ամբողջություն»,-ասել է  Պուտինը՝ խոսելով  ԱՄՆ ծրագրի մասին:

«Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրերի համար:

Ժնևում կայացած բանակցություններից հետո որոշվել է խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել չորս մասի»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում:

Պուտինը նաև հայտարարել է, որ Նախատեսվում է, որ ամերիկյան պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա։

Rate this item
(0 votes)

Լրահոս