Լատվիան քննարկում է Ռուսաստան տանող երկաթուղու հատվածների լիակատար ապամոնտաժման հարցը. որոշումը նախատեսվում է կայացնել հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը՝ РБК Украина-ի փոխանցմամբ։
Լատվիայի կառավարությունը մինչև 2025 թվականի վերջը կվերլուծի երկրի արևելյան սահմանին երկաթուղային գծի հնարավոր քանդման վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով Լիտվայի և Էստոնիայի զինված ուժերի կարծիքը։
Լատվիայի նախագահը նշել է, որ երկաթուղու ապամոնտաժման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն սպասվում է 2026 թվականի սկզբին։
«Մենք չենք կարող բացառել ազգային պաշտպանության և անվտանգության ամրապնդման որևէ տարբերակ, սակայն նման որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով աշխատանքի ժամկետները և ծավալը, ինչպես նաև դրանց ազդեցության գնահատումը տարբեր սոցիալ-տնտեսական ասպեկտների վրա», - ասել է Ռինկևիչսը։