Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։
Ըստ հաշվարկների՝ լիգայի փուլի հինգերորդ տուրից հետո «Արսենալը» պահպանել է մրցաշարը հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը աճել է 1 տոկոսով և այժմ կազմում է 24.36 տոկոս։
Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան»՝ հաղթանակի 15.8 տոկոսի հավանականությամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է գործող գավաթակիր ՊՍԺ-ն՝ 12.67 տոկոսի հավանականությամբ։
«Մանչեսթեր Սիթին» դուրս է մնացել լավագույն եռյակից, և նրանց հաղթելու հավանականությունը գնահատվում է 7.66 տոկոս։ Հաջորդում են Մադրիդի «Ռեալը» (7.09 տոկոս), «Չելսին» (5.84 տոկոս), «Բարսելոնան» (5.34 տոկոս), «Ինտերը» (4.02 տոկոս) և «Լիվերպուլը» (3.25 տոկոս)։