ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի
Նոյեմբերի 28, 2025

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

By Նոյեմբերի 28, 2025 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների քաղաքացիների համար սահմանվում է եկամուտների նույն անհատական եկամտահարկի դրույքաչափերը, ինչ ՌԴ քաղաքացիների համար՝ նախկին 30% միասնական դրույքաչափի փոխարեն: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

Նշված օրենքով բյուջետային փաթեթի շրջանակներում հարկային օրենսգրքում կատարվում են համալիր փոփոխություններ։ Փոփոխությունը կսկսի գործել օրենքի հրապարակումից մեկ ամիս անց, բայց ոչ շուտ, քան համապատասխան հարկի հերթական ժամանակաշրջանի առաջին օրը: 

Ռուսաստանում կիրառվում են անհատական եկամտահարկի առաջադեմ դրույքաչափեր՝ 13%-ից մինչև 22%, կախված եկամտի չափից: Իսկ Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեությունից ստացված այլ երկրների հարկային ռեզիդենտների եկամուտների համար հարկի դրույքաչափը 30% է: 

ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը նշել է, որ այս թեմայով բողոքներ են ստացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։ Ըստ այդմ, Ռուսաստանում աշխատող ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիների համար անձնական եկամտահարկի դրույքաչափերը հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների համար գործող դրույքաչափերին: Այսուհետ նրանց եկամուտները հարկվելու են 13-22 % ընդհանուր սանդղակով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես «գեյ» ոչխարները «նվաճեցին» Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունը

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է զբաղեցնել Երմակի պաշտոնը

Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը. ՔԿ

Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Լուվրի տոմսերը ԵՄ-ից դուրս գտնվող զբոսաշրջիկների համար կբարձրանան 45%-ով

Սուր շնչառական վարակների աճ է գրանցվել. վարակվածների 80%-ը երեխաներն են

Կրեմլում ավարտվեցին Պուտինի և Օրբանի բանակցությունները. նրանց հանդիպումը տևեց մոտ չորս ժամ

Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաեւը. Ի՞նչ են պայմանավորվել