Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև բանակցություններն ավարտվեցին, հաղորդում է ТАСС-ը։
Օրբանը Կրեմլ է ժամանել Մոսկվայի ժամանակով մոտավորապես 13:10-ին։ Հանդիպման պաշտոնական մասը, որին ներկա էին նաև պատվիրակությունները, սկսվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 13:45-ին։ Այսպիսով, առաջնորդները շփվել են մոտ չորս ժամ։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև արտգործնախարար Լավրովը, նախագահի օգնական Ուշակովը և փոխվարչապետ Նովակը։