Ֆրանսիան հիվանդանոցներ է պատրաստում վիրավոր զինվորների խնամքի համար
Սեպտեմբերի 04, 2025

Ֆրանսիան հիվանդանոցներ է պատրաստում վիրավոր զինվորների խնամքի համար

By Սեպտեմբերի 03, 2025 3

Ֆրանսիան իր առողջապահական համակարգը պատրաստում է այն սցենարին, որի դեպքում, ամենայն հավանականությամբ, համակարգը ստիպված կլինի խնամել մարտական ​​գործողություններից վերադարձող զինվորներին, ինչնը առողջապահության նախարար Կատրին Վորթենը սովորական նախազգուշական միջոց է համարում։ 

Հուլիսի 18-ին տարածաշրջանային առողջապահական մարմիններին ուղղված նամակում Ֆրանսիայի առողջապահության նախարարությունն, ըստ հաղորդումների, հանձնարարել է հիվանդանոցներին պատրաստ լինել մինչև 2026 թվականի մարտը հնարավոր «բուժառուների հոսքին»։ 

Գերատեսչությունում հայտարարել են, որ խոշոր հակամարտության դեպքում Ֆրանսիայի հիվանդանոցները պետք է որ տեղյակ լինեն «պատերազմական սահմանափակումների» մասին և կարողանան բուժօգնություն տրամադրել ինչպես ֆրանսիացի, այնպես էլ օտարերկրացի զինվորականներին։

Ըստ ֆրանսիական Le Canard enchaîné երգիծական պարբերականի, որն անցյալ շաբաթ առաջին անգամ անդրադարձել է առողջապահության նախարարության նամակին, հիվանդանոցները պետք է պատրաստ լինեն բուժել 10 հազարից մինչև 15 հազար զինվորի 10-ից 180 օրվա ընթացքում։

Կառավարության ներկայացուցիչը Euronews-ին հայտնել է, որ առողջապահության նախարարության մանդատը ներառում է առողջապահական համակարգի համար հնարավոր սպառնալիքների լայն շրջանակի նախապատրաստում, դրանից թվում՝ համաճարակներ, շրջակա միջավայրի ճգնաժամեր և «չարամիտ ռիսկեր»։ 

Նամակում նշվում է նաև, որ Ֆրանսիան քննարկում է առողջապահական կենտրոններ հիմնելու հնարավորությունը ավտոբուսային և երկաթուղային կայարանների, օդանավակայանների և նավահանգիստների մերձակայքում՝ «օտարերկրացի զինվորներին տուն տեղափոխելու հնարավորությունն ապահովելու համար»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Փաշինյանը հանդիպում է անցկացնում Ճապոնիայի վարչապետի հետ

Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. ովքեր են նրանք․ «Հրապարակ»

Թրամփը «պատերազմ կսկսի նարկո-ահաբեկչական կազմակերպությունների դեմ». Ռուբիո

Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են փախստականներին հյուրանոցներից տեղափոխել պահեստներ

ԱՄՆ-ում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պուտինի այցը Չինաստան վերածվեց իսկական դիվանագիտական մարաթոնի. ТАСС

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը արդարացված է համարում տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության պատճառով. Զախարովա

Կանանց գերհիշողությունը. ինչպես է գեղեցիկ սեռը տեսնում թաքնված կապերը բիզնեսում

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» մուտքը

«Հրապարակ». Նախագահի երկու թեկնածու կա

«Ժողովուրդ». ԱՄՆ-ից հյուրեր են գալիս Հայաստան. քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը»

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող