Զախարովան հաստատել է, որ Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին
Սեպտեմբերի 04, 2025

Զախարովան հաստատել է, որ Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին

By Սեպտեմբերի 03, 2025 3

Ռուսաստանյան կողմը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան այցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դա  հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ 

«Այդ մասին ասել է մեր երկրի նախագահն՝ ամփոփելով Ալյասկայի գագաթնաժողովին իր մասնակցության արդյունքները: Նա համապատասխան հայտարարություններ է արել: Եվ ես կարող եմ նաև մեջբերել նրան: Նա հրապարակավ հրավիրել է ԱՄՆ նախագահին Ռուսաստան», - նշել է դիվանագետն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում:

Պատասխանելով Թրամփի այցի հնարավոր ժամկետների վերաբերյալ պարզաբանող հարցին՝ Զախարովան բացատրել է, որ «դա նախագահի վարչակազմի իրավասությունն է»:

«Ինչ վերաբերում է մնացած բոլոր մանրամասնություններին, դա թե՛ մեր երկրի և թե՛ ԱՄՆ-ի նախագահների վարչակազմերի խնդիրն է», - հավելել է նա:

Օգոստոսին Անքորիջում հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփն ի պատասխան Մոսկվա ժամանելու հրավերին հայտարարել էր, որ դա հնարավոր է համարում:

Rate this item
(0 votes)

Լրահոս