Ապակու կտոր` Transavia-ի ինքնաթիռի դռան արանքում. Փարիզ-Երևան չվերթի հետքերով. Hetq.am
Սեպտեմբերի 04, 2025

Ապակու կտոր` Transavia-ի ինքնաթիռի դռան արանքում. Փարիզ-Երևան չվերթի հետքերով. Hetq.am

Օգոստոսի 25-ին Transavia ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը նախատեսվածից հինգ ժամ ուշացումով վայրէջք կատարեց Երևանում։ Պատճառը, ըստ ավիաընկերության, ինքնաթիռի դռան արանքում հայտնաբերված ապակու կտորն էր, ինչի հետևանքով ինքնաթիռը օդում շուրջ մեկուկես ժամ պտույտ կատարելուց հետո վերադարձել էր Փարիզի Օռլի օդանավակայան։  Գրում է Հետքը: 

Ինչ էր պատահել ինքնաթիռին

Ֆրանսիական Transavia ավիաընկերությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան հաստատել է, որ օգոստոսի 25-ի Փարիզ-Երևան թռիչքի ընթացքում տեխնիկական խնդիր է առաջացել։

«Ինքնաթիռի առջևի աջ դռան արանքում ապակու կտոր էր մնացել` չնայած դուռը պատշաճ և անվտանգ փակված է եղել։ Օդաչուն հետևել է անվտանգության բոլոր ընթացակարգերին, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Օռլիում»,- նշվում է ընկերության պատասխանում։

Ընկերությունը չի մանրամասնել, թե ապակու կտորն ինչպես է հայտնվել դռան արանքում, սակայն Boeing 737-800 օդանավը, որում 187 ուղևոր է եղել, Փարիզի մոտակայքում 6 պտույտ կատարելուց հետո ստիպված է եղել վերադառնալ Օրլի օդանավակայան։

Ուղևորներից մեկը «Հետքին» փոխանցել էր, որ հայտարարվել է այլ օդանավով դեպի Երևան թռիչքն իրականացնելու մասին, սակայն մի քանի անգամ նախատեսված թռիչքը հետաձգելուց հետո՝ տեղի ժամանակով 15։17-ին, Փարիզից մեկնել է նույն ինքնաթիռը։ 

«Մանրակրկիտ ստուգումից հետո ինքնաթիռը թռիչքը շարունակելու համար պիտանի է ճանաչվել և նույն օրը բոլոր ուղևորների հետ մեկնել է Երևան։ Transavia France-ը հիշեցնում է, որ իր ուղևորների և անձնակազմի անվտանգությունն իր բարձրագույն առաջնահերթությունն է»,- նշել է ավիաընկերությունը։

Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն այն «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել շուրջ 5 ժամ անց։

Ինքնաթիռի ուշ ժամանման պատճառով օգոստոսի 25-ին Երևանից Օռլի մեկնող TO7499 չվերթն իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Շառլ դը Գոլ (CDG) օդանավակայանում՝ Օռլի օդանավակայանի պարետային ժամի պատճառով։

Սկանդալներ Boeing-ի շուրջ

Ուղևորների իրավունքներով զբաղվող Passenger.am հարթակի համահիմնադիր Վաներ Հարությունյանն ասում է՝ վերջին տարիներին ամերիկյան որոշ տիպի Boeing-ների հետ կապված տեխնիկական և անվտանգային խնդիրներ են առաջանում։

Նման մի աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել 2024 թվականի հունվարի 5-ին՝ Ալյասկա ավիաուղիների (Alaska Airlines) թիվ 1282 չվերթի ժամանակ: Boeing 737 MAX 9 ինքնաթիռը Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքից պիտի ուղևորվեր դեպի Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաք, սակայն թռիչքից ընդամենը մի քանի րոպե անց, մոտ 4.9 կիլոմետր բարձրության վրա, օդում պոկվել էր ինքնաթիռի միջնամասում գտնվող վթարային ելքի դուռը: Օդի ճնշման կտրուկ անկում էր գրանցվել, և ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել՝ վերադառնալով Փորթլենդի օդանավակայան։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Փաշինյանը հանդիպում է անցկացնում Ճապոնիայի վարչապետի հետ

Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. ովքեր են նրանք․ «Հրապարակ»

Թրամփը «պատերազմ կսկսի նարկո-ահաբեկչական կազմակերպությունների դեմ». Ռուբիո

Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են փախստականներին հյուրանոցներից տեղափոխել պահեստներ

ԱՄՆ-ում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պուտինի այցը Չինաստան վերածվեց իսկական դիվանագիտական մարաթոնի. ТАСС

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը արդարացված է համարում տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության պատճառով. Զախարովա

Կանանց գերհիշողությունը. ինչպես է գեղեցիկ սեռը տեսնում թաքնված կապերը բիզնեսում

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» մուտքը

«Հրապարակ». Նախագահի երկու թեկնածու կա

«Ժողովուրդ». ԱՄՆ-ից հյուրեր են գալիս Հայաստան. քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը»

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող