Տավուշում 53-ամյա տղամարդը փորձել է նախ խեղդել 34-ամյա կնոջը, ապա 1-ամյա երեխային․ կա վիրավոր
Սեպտեմբերի 04, 2025

Տավուշում 53-ամյա տղամարդը փորձել է նախ խեղդել 34-ամյա կնոջը, ապա 1-ամյա երեխային․ կա վիրավոր

By Սեպտեմբերի 03, 2025 7

Օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մարզի բնակավայրի  տներից մեկից գողություն է կատարվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային քրեական վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի պետի պարտականությունները կատարող Մարդանյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Քրեական և համայքային ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Բ․ Ռ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Լ․ Պ․-ն ապօրինի մուտք է գործել իրենց առանձնատան 2-րդ հարկ՝ մտել է ննջասենյակ, որտեղ քնած են եղել իր կինը և 1-ամյա  դուստրը, որտեղ Լ․ Պ․-ն փորձել է խեղդել և սպանել կնոջը, այնուհետև 2 ձեռքով փորձել է խեղդել երեխային, այղ ժամանակ ինքը օգնության է հասել նրանց, իսկ նա դանակով ցանկացել է հարվածել իրեն և դանակը խլելու ժամանակ ինքը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, այդ ընթացքում վնասվածք է ստացել նաև իր 36-ամյա քույրը։

Քրեական և համայնքային ոստիկանները Լ․ Պ․-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույն հասցեից ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Լ․ Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչաան բաժին, որտեղ «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Փաշինյանը հանդիպում է անցկացնում Ճապոնիայի վարչապետի հետ

Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. ովքեր են նրանք․ «Հրապարակ»

Թրամփը «պատերազմ կսկսի նարկո-ահաբեկչական կազմակերպությունների դեմ». Ռուբիո

Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են փախստականներին հյուրանոցներից տեղափոխել պահեստներ

ԱՄՆ-ում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պուտինի այցը Չինաստան վերածվեց իսկական դիվանագիտական մարաթոնի. ТАСС

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը արդարացված է համարում տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության պատճառով. Զախարովա

Կանանց գերհիշողությունը. ինչպես է գեղեցիկ սեռը տեսնում թաքնված կապերը բիզնեսում

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» մուտքը

«Հրապարակ». Նախագահի երկու թեկնածու կա

«Ժողովուրդ». ԱՄՆ-ից հյուրեր են գալիս Հայաստան. քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը»

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող