Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում
Սեպտեմբերի 02, 2025

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում

By Սեպտեմբերի 02, 2025 4

Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ Այս մասին հայտնում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից: 

ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։

Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ։

1992 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ և կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, ինչպես նաև խթանել ականների վտանգի մասին իրազեկվածությունն ու ապահով վարքագծի դրսևորումը զինամթերքով աղտոտված տարածքներում։

ԿԽՄԿ-ն նաև աջակցել է իշխանություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքն ամրապնդելու և հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու գործում։ Բացի այդ, մենք այցելել ենք ազատազրկված անձանց՝ վերահսկելու պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելու պահվող անձանց ու իրենց ընտանիքների միջև կապի պահպանմանը։ Մեր գործունեությունն իրականացվել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության, պետական կառույցների ու գերատեսչությունների, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը հայտարարել է, որ չի հրաժարվել միջուկային ծրագրի բանակցություններից

Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի

Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 1 ամսով

Պուտինը խորհուրդ է տալիս Եվրոպային դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը

Երևանի կենտրոնում ավտոմեքենա է պայթել

«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան Մոնղոլիայի տարածքով գազատարի կառուցման մասին հուշագիր են ստորագրել

Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացու են ձերբակալել

Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, բայց ՆԱՏՕ-ն այլ հարց է. Պուտին

Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է

ՀՀ-ում կստեղծվի պետական հարթակ տների վաճառքի մասին հայտարարությունները ստուգելու համար

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը ռուսաստանցիների համար սահմանում է առանց վիզայի մուտքի ռեժիմ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում

Ստեփանակերտում քանդվում է Արցախի ԱԳՆ շենքը

Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Պեկին