Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին
Սեպտեմբերի 01, 2025

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

By Օգոստոսի 31, 2025 6

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։

Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։

Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Հավելյալ գումարի դիմաց՝ սեպտեմբերի 1–ից հնարավոր է՝ վարորդական վկայականի համար «արագացված» քննություն տալ

Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Սոչիի օդանավակայանում հետաձգված է ութ չվերթ․ դրանց թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող չվերթները

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին

Դիլիջանում վթարի են ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները

Կրակոցներ Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում. կա զոհ