«Վիրուսային տիկնիկների» ստեղծող Լաբուբու Վան Նինը ընդգրկվել է աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նա Bloomberg-ի վարկանիշում զբաղեցրել է 85-րդ տեղը։ Թերթը փոխանցում է, որ խաղալիքներ արտադրող չինական Pop Mart-ի բաժնետոմսերն այս տարի աճել են գրեթե 250%-ով՝ «Լաբուբու»-ի շուրջ իրարանցման ֆոնին:
Արդյունքում ընկերության գլխավոր տնօրեն Վան Նինի կարողությունն ավելացել է 20 մլրդ դոլարով, այսինքն՝ գրեթե երեք անգամ:
Նշվում է, որ նրան է պատկանում Pop Mart-ի բաժնետոմսերի գրեթե 50%-ը: Bloomberg-ի ցուցակում նա առաջ է անցել Մայքլ Դելլից, Ջեֆ Բեզոսից, ինչպես նաև Ուորեն Բաֆեթից: