ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրում որևէ գաղտնիք չկա, մենք դրանք առաջիկայում կհրապարակենք. Փաշինյան
Օգոստոսի 28, 2025

ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրում որևէ գաղտնիք չկա, մենք դրանք առաջիկայում կհրապարակենք. Փաշինյան

By Օգոստոսի 28, 2025 2

Նման միջազգային գագաթաժողովներում ըստ էության շփումներ լինում են բոլորի հետ, բայց շփումների արդեն կոնկրետ ֆորմատը տեղում կերևա և նաև աշխատանքներ կլինեն, թե փոխադարձ ինչպիսի հետաքրքրություն կա, շփման ձևաչափի վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պեկինում ՇՀԿ սպասվող համաժողովի շրջանակներում հնարավոր հանդիպումներին։

«Բայց որ բոլորի հետ էլ կլինեն շփումներ, ես դրանում չեմ կասկածում»,– ասաց նա։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերը մինչ այս պահը չեն հրապարակվել, վարչապետն ասաց. « ինչ վերաբերվում է մտադրությունների հուշագրին, պիտի արձանագրեմ, որ դրանցից որևէ մեկը առնվազն ուղիղ չի վերաբերվում «Թրամփի ուղուն», այլ վերաբերվում է խաղաղության խաչմերուկին, միջուկային էներգետիկայի ոլորտում, րհեստական ինտելեկտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը։ Ուղղակի աշխատանքային պայմանավորվածության հարց է եղել և մենք աշխատանքային պայմանավորվածություն ենք ունեցել, որ կհրապարակենք բովանդակությունը, բայց ոչ տեքստը։ Բայց քանի որ հետաքրքրությունը մեծանում է մեր հանրության շրջանում, կարծում եմ, որ մենք առաջիկայում, քանի որ դա երկկողմ փաստաթուղթ է, ամերիկյան գործընկերների հետ համաձայնություն ձեռք կբերենք և կհրապարակենք նաև այդ փաստաթղթերը։

Բայց ես գիտեմ նաև, որ որոշակի փորձագիտական և պատգամավորական շրջանակներում կա հետաքրքրություն այդ թեմայի վերաբերյալ, ես հանձնարարել եմ, որ հետաքրքրվող փորձագետները կամ որոշակի շրջանակի փորձագետներ, և Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր կարող է ծանոթանալ այդ տեքստի բովանդակությանը, որի մեջ ասեմ որևէ գաղտնիք չկա։ Այդ փաստաթղթերը իրենք իրենց էությամբ և բովանդակությամբ գաղտնի չեն, իրենց վրա գաղտնի գրիֆ չկա, դա աշխատանքային փաստաթուղթ է։ Ես կարծում եմ որ առաջիկայում մենք կհրապարակենք, և կոչ եմ անում բոլոր դավադրությունների տեսությունների բանաձևումը սկսած մեր գործընկերներին, արագացնել այդ պրոցեսը, որպեսզի իրենք իրենց բոլոր սպասումները արդարանան այն պահին, երբ որ այդ հուշագրերը կհրապարակվեն»,– հայտարարեց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարին

Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում. Ալիև

Լիլիթ Մակունցը կնշանակվի Փաշինյանի գլխավոր խորհրդական

Ժամանակավորապես հասանելի չի լինի ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը

Ռուբլին էժանանում է. փոխարժեքները օգոստոսի 28-ին

Մեր ընդդիմությունն ասում է՝ վա՜յ Կիկոս ջան. Փաշինյան

ԱՄՆ-ն կարող է սահմանափակումներ կիրառել օտարերկրյա ուսանողների համար

Կիևում ռուսական հարվածներից հետո զոհերի թիվը հասել է 15-ի. Տկաչենկո

ՀԷՑ-ի թեման ավարտված է. ով համաձայն չէ, թող դիմում գրի. Փաշինյան

ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրում որևէ գաղտնիք չկա, մենք դրանք առաջիկայում կհրապարակենք. Փաշինյան

ԵԱՏՄ–ից դուրս գալը հնարավոր է. երբ գա այդ պահը, մենք կկայացնենք որոշում. Փաշինյան

Փաշինյանը մեղադրեց Բայդենի վարչակազմին ձախողման մեջ. «Թրամփի օրոք ՀՀ-ն ամենապակաս խոցելի վիճակում է»

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նշանակալի հանդիպում կունենան․ դեսպան

Ծաղկաձորում էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց