Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալության տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերսկսել աշխատանքը», - ասել է նա Fox News-ի եթերում։
Գրոսիի խոսքով՝ քննարկվում է «ինչ գործնական միջոց կարող է կիրառվել մեր աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»։
Նա բացատրել է, որ տեսուչները նախ կաշխատեն այն վայրերում, որոնք չեն տուժել այս տարվա հունիսին Իսրայելի և Ամերիկայի ռմբակոծություններից։