Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինքն անձամբ՝ նույնպես։
Նա առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը։
Պատրիկ Բեթ Դեյվիդի հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է՝ ես կարծում եմ, որ Քնեսեթը բանաձև է ընդունել այդ կապակցությամբ, չնայած որ չի ընդունվել որպես օրենք:
Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ դա չի արել, Նեթանյահուն պատասխանել՝ ես հենց նոր արեցի դա։