ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս մասին նա ասել է իր հարավկորեացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է CNN-ը։
Լին ասել է. «Ես կարծում եմ, որ դուք առաջին նախագահն եք, ով այդքան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել համաշխարհային խաղաղության խնդիրների նկատմամբ և իսկապես հաջողությունների է հասել»։ «Ուստի հույս ունեմ, որ դուք խաղաղություն կհաստատեք Կորեական թերակղզում… և կհանդիպեք Կիմ Չեն Ընի հետ»։
Նա հավելել է, որ «ակտիվորեն կաջակցի» Թրամփին, եթե վերջինս ցանկանա «խաղաղարարի դեր ստանձնել» և որ ԱՄՆ նախագահը «միակ մարդն է, ով իսկապես կարող է լուծել» Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվածությունը։ Երկու երկրները տեխնիկապես մնում են պատերազմի վիճակում՝ 1953 թվականի Կորեական պատերազմի ավարտից հետո կնքված զինադադարով
«Ես դա կանեմ և մենք բանակցություններ կվարենք։ Նա կցանկանար հանդիպել իմ հետ։ Մենք անհամբեր սպասում ենք նրա հետ հանդիպմանը և մենք կբարելավենք հարաբերությունները», - ասել է Թրամփը։
Թրամփի հետ հանդիպումից հետո Լին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան այժմ տարեկան կարող է 10-ից 20 միավոր միջուկային զենք արտադրել, քանի որ երկիրն ընդլայնել է իր ներուժը։