Միացյալ Նահանգները այլևս գումար չի ծախսում ուկրաինական հակամարտության վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք Ուկրաինային ոչ մի գումար չենք վճարում։ Հիմա մենք ոչ մի գումար չենք կորցնում։ Հիմա մենք զենք ենք վաճառում ՆԱՏՕ-ին, քանի որ ՆԱՏՕ-ն համաձայնել է, իմ շնորհիվ, իր պաշտպանական ծախսերը հասցնել 5%-ի», - լրագրողներին ասել է Թրամփը։